Հունաստանում տեղի են ունեցել առաջին ցույցերն ընդդեմ նոր կառավարության
Աթենքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև հակակառավարական բողոքի ակցիայի ընթացքում, որն առաջինն է «Սիրիզա» կուսակցության իշխանության գալուց ի վեր, հայտնում է BBC-ն։
Փողոց է դուրս եկել մոտ 450 մարդ, իսկ ցույցերից հետո անկարգություններ են սկսվել։ Ցուցարարները դյուրավառ շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կոտրել են խանութների ցուցափեղկերը և այրել մեքենաները։
Բողոքի ցույցի մասնակիցները մեղադրում են նոր իշխանություններին նախընտրական խոստումները չկատարելու համար, այն է՝ դադարեցնել խիստ խնայողութան քաղաքականությունը։










