Կինը կանխել է հարևանի բնակարանի գողությունը. կասկածյալը ձերբակալվել է
Փետրվարի 27-ին՝ ժամը 00։25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Արմինե Գ.-ն և հայտնել, որ հարևանի բնակարանը փորձում են թալանել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելու պահին բռնել և, բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1961 թ. ծնված Հարություն Գ.-ին:
Ժամը 01։30-ին Արմինե Գ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 00։25-ին իրենց շենքի 3-րդ հարկում ձայներ լսելիս նկատել է, որ շենքի 40 բնակարանի հարևան Նարինե Ա.-ի բնակարան մի անծանոթ անձնավորություն փորձում է բանալիով բացել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է:
Հարություն Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:










