Զբոսաշրջիկը վիրավորել է վանականներին՝ նվիրաբերելով սմարթֆոն
Չինացի զբոսաշրջիկ Ցուն Չուն վիրավորել է բուդդիստ վանականներին՝ նվիրաբերելով iPhone 6, գրում է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆոշան քաղաքում գտնվող վանքում։ Սովորաբար այցելուները նվիրատվությունների արկղում գումար են դնում, սակայն 31-ամյա Չուն որոշել է այնտեղ դնել իր նոր սմարթֆոնը։
Վանականները հեռախոսը վերադարձրել են շփոթված երիտասարդին։ Նրանք նշել են, որ ընդունում են միայն դրամական նվիրատվություններ և ծախսում են դա վերանորոգման աշխատանքների համար։ Նրանց խոսքով՝ իրենք սմարթֆոններ չունեն և չգիտեն՝ ինչպես օգտվել։ Չուն թողել է իր մոտ եղած ամբողջ գումարը և ներողություն խնդրել։










