Ավելի քան 500 ինդոնեզացի միացել է «Իսլամական պետությանը»

08:58 • 27.02.15

Ավելի քան 500 ինդոնեզացի մուսուլման միացել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, տեղեկացնում է gazeta.ru-ն:



Խոշորագույն ինդոնեզական մուսուլմանական կազմակերպության առաջնորդը հաղորդել է, որ վերջին շրջանում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածք է մեկնել առնվազն 514 մարդ:

 

Նա նշել է, որ Ինդոնեզիայում ակտիվորեն աշխատում են ահաբեկչական խմբավորման համար զինյալներ հավաքագրող անձինք:

 

«Իսլամական պետությունը» ծայրահեղական խմբավորում է, որն արգելված է աշխարհի շատ երկրներում: