Ստամբուլում փորձել են պայթեցում իրականացնել ԱՄՆ-ի հյուպատոսարանի մոտ
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել էր պայթյուն իրականացնել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի մոտ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
Իրավապահները ենթադրում են, որ ձերբակալված անձը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Առայժմ անհայտ է նաև՝ արդյո՞ք իրականում նա ռումբ ունեցել է, թե՞ ոչ:Ոստիկանությունը համենայն դեպս շուրջկալել է հյուպատոսարանի դիմացի փողոցը:
Աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին Թուրքիայում մի քանի հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Վերջին անգամ՝ 2013-ի փետրվարին, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչ էր պայթեցրել ինքն իրեն: Զոհվել էր դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցը:










