Այսօր Սպիտակ արջերի միջազգային օրն է (լուսանկարներ)
Սպիտակ արջերի միջազգային օրը (International Polar Bear Day) նշվում է փետրվարի 27-ին՝ Polar Bears International ոչ առևտրային կազմակերպության նախաձեռնությամբ, որը պայքարում է սպիտակ արջերի պահպանության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Polar Bears International-ն առաջարկում է այս օրը հյուսիսային կիսագնդի բոլոր բնակիչներին նվազեցնել տնային ջեռուցման հզորությունը, ինչը խորհրդանշական ներդրում է գլոբալ տաքացման տեմպերի նվազեցման գործում, որը հանգեցնում է սպիտակ արջերի բնակության միջավայրի կրճատմանը։




















