Պորոշենկոն սպառնացել է վերադարձնել հրետանին՝ Մինսկի համաձայնագրի խախտման դեպքում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները պատրաստ են վերադարձնել ծանր տեխնիկան Դոնբասում նախկին դիրքերին՝ հակառակորդի կողմից Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու դեպքում, գրում է interfax.ru-ն:
«Ցանկացած ժամանակ, ցանկացած պահի մեր զինվորականները պատրաստ են վերադարձնել տեխնիկան նախկին դիրքերին և սեղմ, ամենակարճ ժամանակում հակահարված տալ թշնամուն»,- ասել է Պորոշենկոն:
Նախօրեին ԵԱՀԿ դիտորդները հաստատել են, որ Ուկրաինայում կոնֆլիկտի երկու կողմերը սկսել են ծանր զինտեխնիկայի հեռացումն առջևի գծից:
Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին:










