ԱՄՆ դատախազությունը կոչ է արել մեծացնել առևտրային կենտրոնների անվտանգությունը՝ հնարավոր ահաբեկչությունների պատճառով
Առևտրի կենտրոնի սեփականատերերին անհրաժեշտ է բարձրացնել անվտանգության մակարդակը հավելյալ աշխատակիցների, հսկման տեսախցիկների և այլ միջոցների օգնությամբ՝ կապված սոմալիական «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքների հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, գրում է gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ՝ պատասխանատու քայլ կլիներ այդ կենտրոնների սեփականատերերի կողմից լայնացնել իրենց հնարավորությունները, երբ խոսքը գնում է մարդկանց անվտանգությունը պահպանելու մասին»,- ասել է նա:
Ավելի վաղ «Աշ-Շաբաբը» համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ գրոհայինները սպառնում են ԱՄՆ-ին, Կանադային և Մեծ Բրիտանիային առևտրի կենտրոններում ահաբեկչություններով:
2014 թվականի վերջում «Աշ-Շաբաբ» խմբավորումը հավատարմություն է հայտնել «Իսլամական պետությանը» և մտնում է խմբավորման կազմի մեջ:










