ԱՄՆ-ը տղամարդ պետություն չէ. քաղաքագետը՝ ԱՄՆ-ի՝ ադրբեջանցի «գերիներին» հանձնելու կոչի մասին
Սա լկտի շահ է, ոչ թե մեծահոգություն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հայկական կողմի կոչին` ադրբեջանցի «գերիներին» Ադրբեջանի կառավարությանը հանձնելու վերաբերյալ:
Քաղաքագետը նկատեց, որ նման կոչ չհնչեց ԱՄՆ-ի կողմից ուղղաթիռի խոցման ժամանակ:
«ԱՄՆ-ն հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանի կողմը»,- ասաց նա և նշեց, որ ԱՄՆ-ն է հրամայում Ադրբեջանին, որ դիմի դիվերսիաների: Նա կարծում է, որ Ադրբեջանի համար միևնույն է Հայաստանի անդամակցությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը, իսկ հունվար 2-ից սկսված սահմանի լարված իրավիճակը ԱՄՆ-ին «սազական» գործունեություն է:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն է` ուրիշ ձեռքով պատժել: «Տղամարդ պետություն չէ ՄԱՆ-ն»,- կարծում է նա:










