Մեքսիկայում ձերբակալվել է մարդու սիրտ ուտող անդամներով կարտելի ամենաորոնվող նարկոբարոնը
Մեքսիկայում ձերբակալվել է երկրում ամենափնտրվող նարկոբարոնը՝ Սերվանդո «Լա Տուտա» Գոմեսը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գոմեսը «Տաճարական ասպետներ» նարկոկարտելի պարագլուխն է: Ոստիկանությունում ենթադրում են, որ նրա ձերբակալությունը թույլ կտա վերականգնել վերահսկումը Միչոական նահանգում, որտեղ գործում էր կարտելը:
Ըստ մեքսիկական լրատվամիջոցների՝ Գոմեսին ձերբակալել են նահանգի ամենախոշոր քաղաքում՝ Մորելիում, նրա ձերբակալության ժամանակ իրավապահները անգամ մեկ կրակ չեն արձակել:
2011-ին հիմնված «Տաճարական ասպետներ» նարկոկարտելը վերահսկում է Մեքսիկայից ԱՄՆ մետամֆետինների և մարիխուանայի մատակարարման մեծ մասը: Այս կազմակերպությունը ավելի շատ կրոնական ուխտ է հիշեցնում և աչքի է ընկնում դաժանությամբ: Այս կարտելի անդամ դառնալու համար ձեռնադրվողը պետք է մարդու սիրտ ուտի:










