1 մլրդ մարդ կարող է կորցնել լսողությունը բարձր երաժշտության պատճառով

23:53 • 28.02.15

Երկիր մոլորակի մեկ միլիարդից ավելի բնակիչներ կարող են կորցնել իրենց լսողությունը՝ բարձր երաժշտություն լսելու պատճառով: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով Առողջապահության միջազգային կազմակերպության հետազոտությունը:

 

Ըստ հետազոտության՝ խլացման վտանգը սպառնում է գլխավորապես 12 - 35 տարեկան անձանց: Ռիսկային գոտում է միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների երիտասարդների շուրջ կեսը: Դրանից բացի փորք սերնդի ներկայացուցիչների 40%-ը սեփական լսողությանը վնասում է համերգներում և գիշերային ակումբներում:

 

Առողջապահության միջազգային կազմակերպության գնահատականով՝ լսողության համար ոչ վնասակար երաժշտության բարձրությունը  85 դբ-ն է և դա էլ՝ ութ ժամից ոչ ավելի ժամանակաշրջանի համար:

1 մլրդ մարդ կարող է կորցնել լսողությունը բարձր երաժշտության պատճառով