ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico
Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ, որոնք կվերաբերեն բանկային հատվածին, կրիպտոակտիվներին և այսպես կոչված ստվերային նավատորմի նավերին։ Ակնկալվում է, որ սահմանափակումների 22-րդ փաթեթը վերջնականապես կհաստատվի դեկտեմբերին, հայտնում է Politico պարբերականը։
«Ստվերային նավատորմ» տերմինով Բրյուսելում անվանում են աշխարհի ցանկացած երկրի դրոշի ներքո նավարկող լցանավերը, որոնք օրինական հիմունքներով շուկայական պայմանագրերով տեղափոխում են ռուսական նավթ՝ անտեսելով ՌԴ նավթի համար «գնային շեմ» սահմանելու ԵՄ փորձերը։
Ինչպես գրում է պարբերականը, ԵՄ նոր փաթեթը ցույց է տալիս այն սահմանները, որոնց պատրաստ է գնալ Եվրոպան։ Մասնավորապես, նրա տվյալներով՝ ռուսական նավերին ծովային ծառայություններ մատուցելու արգելքը, թեև պատրաստված է, չի հաստատվի Հունաստանի, Մալթայի և Կիպրոսի համառ դիմադրության պատճառով։ Նաև Դուբլինի դիրքորոշման պատճառով պատժամիջոցների տակ չի ընկնի կավահողը։










