Մոսկվայում առաջին անգամ կգործեն էլեկտրական ավտոբուսներ (լուսանկարներ)
«Մոսգորտրանս» պետական ունիտար ընկերությունը մարտի առաջին շաբաթներում մտադիր է անցնել Մոսկվայում առաջին ուղևորափոխադրող էլեկտրական ավտոբուսների փորձարկմանը, գրում է 3dnews.ru-ն։
Ավտոբուսն ունի 180 կՎտ հզորությամբ շարժիչ և «Лиотех» իոնային մարտկոցների բլոկ։ Մեկ լիցքավորումով այն կարող է անցնել 280 կմ ճանապարհ։
Խոսքը «ЛИАЗ-6274» էլեկտրական ավտոբուսների մասին է, որոնք նախատեսվված են քաղաքում ուղևորափոխադրումների համար։ Այն արտադրել է Լիկինսկի ավտոբուսների գործարանը։











