Ամերիկացի տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք՝ ուղեծրային նոր կայանը կարգավորելու համար
Ամերիկացի տիեզերագնացներ Բարի Ուիլմորը և Թերի Վերթսը, ովքեր միջազգային տիեզերական կայանի աշխատակազմից են, դուրս են եկել բաց տիեզերք` ամերիկյան տիեզերանավերի ընդունման համար նախատեսված ուղեծրային համալիրը նախապատրաստելու համար, գրում է ТАСС գործակալությունը։
Նրանք կայանի արտաքին մակերևույթին տեղադրել են կապի չորս ալեհավաքներ և մի քանի լազերային անդրադարձիչներ, ինչպես նաև ապահովել են էլեկտրամատակարարումը և տվյալների փոխանցման համակարգը։










