Առնետները ճանաչում են իրենց բարություն անողները և հատուկ վերաբերմունք ցուցաբերում նրանց
Շվեյցարիայի Բեռնի համալսարանի վերջին ուսումնասիրության արդյունքները, որոնք տպագրվել են Biology Letters ամսագրում, առաջ են քաշել դժվար ուսումնասիրվող հասկացություն՝ կենդանական աշխարհում փոխադարձ շահը, գրում է rt.com-ը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առնետներն իրենց նկատմամբ կատարված բարության դիմաց կրծող ընկերներին շնորհակալություն են հայտնում պատասխան բարությամբ։
Մասնավորապես, երբ առնետներից մեկը վանդակի մեջ թաքստոցից փայտիկի միջոցով հանում է ուտելիքը և տալիս է իր կողքին գտնվող առնետին, վերջինս հիշում է նրան և երբ առնետները տեղերով փոխվում են և հերթը հասնում է նրան, նա պատասխան բարություն է անում և սնունդ է տալիս իրեն նախկինում սնունդ տված առնետին։
Բեռն համալսարանում վարքագծերի ուսումնասիրմամբ զբաղվող բնապահպան Մայքլ Տաբորսկին, ով մասնակցել է ուսումնասիրությանը, ասել է, որ առաջին անգամ նման է նման վարքագիծ
գրանցվել կրծողների մոտ, որը սովորաբար դիտարկվում է մարդկանց վարքագծում։
Նշվում է, որ գիտափորձում ներգրավել են 20 իգական սեռի վայրի նորվեգական առնետներ։











