Samsung-ը ներկայացրել է S6 Edge կլորացված էկրանով սմարթֆոնը (լուսանկարներ)

12:04 • 02.03.15

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress միջոցառման շրջանակում ներկայացրել է միանգամից 2 նոր սմարթֆոն` Galaxy S6-ն ու GALAXY S6 Edge-ը:

 

Samsung

 

Ինչպես նշում է bbc.com-ը, հատկապես աչքի է ընկնում Samsung GALAXY S6 Edge-ը, որն ունի դեպի հեռախոսի աջ և ձախ կողմերը կորացող էկրան:

 

 

 


Յուրահատուկ դիզայնի շնորհիվ այն համարվում է լիովին նորարարական սարք, սակայն մտավախություն կա, որ օգտատերերը կդժվարանան այն օգտագործելու հարցում:

 

 

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն նման է GALAXY S6-ին: Հեռախոսն ունի որակյալ տեսախցիկ, արագ է աշխատում և համալրված է ամենաթարմ Android օպերացիոն համակարգով:

 

Samsung-ը ներկայացրել է S6 Edge կլորացված էկրանով սմարթֆոնը (լուսանկարներ)