HTC-ն ներկայացրել է Grip ֆիթնես- թևնոցը (լուսանկարներ)
HTC ընկերությունը MWC 2015 ցուցահանդեսին ներկայացրել է իր Grip կոչվող թևնոցը, ինչպես նաև One M9 սմարթֆոնը, գրում է 3dnews.ru-ն:
Նոր սարքը ծառայելու է որպես ֆիթնես- սարք, որը հետևելու է կրողի ֆիզիկական ակտիվությանն ու առողջությանը:
Ընկերությունից հայտնել են, որ այն ապահով է նույնիսկ գիշերը կրելու համար, բացի այդ՝ այն կարող է նաև գրանցել կրողի օրգանիզմի ակտիվությունը քնած վիճակում: Մի քանի սենսորների օգնությամբ սարքը հաշվում է կատարված քայլերը, ծախսած կալորիաների քանակը և սրտի ռիթմը:
Այն կարող է մեկ լիցքավորումից աշխատել 2.5 օր, իսկ GPS մոդուլի օգտագործումից այդ ժամանակը կրճատվում է մինչև 5 ժամի:
Grip-ը Bluetooth-ով միանում է iOS (7-րդ տարբերակի և դրանից բարձր) և Android (սկսած 4.3 տարբերակից) օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններին՝ տեղեկություններ փոխանակելու համար:












