Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեբանական հիվանդություններ

23:44 • 02.03.15

ԱՄՆ-ի Օքլենդի մանկական հիվանդանոցի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուները և վիտամին  D-ն կարող են կարգավորել  սերոտոնինի մակարդակն ուղեղում:


Ինչպես գրում է meddaily.ru-ն`Zee News-ին հղումով, սերոտոնինն ազդում է գործառույթների լայն շրջանակի և վարքի վրա, այդ թվում` տրամադրության, որոշումներ ընդունելու, սոցիալական վարքի վրա: Բացի այդ, այն կարգավորում է ագրեսիայի մակարդակը: 


Շատ հոգեբանական խանգարումներ, օրինակ` աուտիստական խանգարումները, ուշադրության բացակայության կամ հիպերակտիվության համաշխատանիշը, շիզոֆրենիան և ընկճախտը կապված են ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ն և օմեգա-3 ճարպաթթուները ունակ են հաղթահարել այդ հիվանդությունները:


Վիտամին D-ի և օմեգա-3 ճարպաթթուների պակասը բացասաբար է ազդում գենետիկ ուղիների վրա, որոնք կարևոր են ուղեղի զարգացման, սոցիալական գիտակության և որոշումներ կայացնելու համար: Օմեգա-3 թթուների պակասից տառապում են նրանք, ովքեր բավականաչափ ձկնեղեն չեն ուտում:

Օմեգա-3 ճարպաթթուները ունակ են բուժելու բազմաթիվ հոգեբանական հիվանդություններ