«Իսլամական պետության» ահաբեկիչները «պատերազմ» են հայտարարել Twitter-ին

15:38 • 02.03.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «պատերազմ» է հայտարարել Twitter սոցկայքին, գրում է Обозреватель-ը։

 

Իրենց ուղերձում գրոհայինները կոչ են արել ամբողջ աշխարհում բոլոր ջիհադիստներին սպանել կայքի աշխատակիցներին և հիմնադիր Ջեք Դորսիին՝ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետևորդների հաշիվները ջնջելու համար։

 

«Ձեր վիրտուալ պատերազմը մեր դեմ այժմ կվերածվի իրական պատերազմի ձեր դեմ»,- սպառնում են ահաբեկիչները։

 

Սոցկայքի ներկայացուցիչները նշել են, որ արդեն սկսվել է հետաքննություն իրենց հիմնադրի հասցեին հնչած սպառնալիքների առթիվ։
 

 

«Իսլամական պետության» ահաբեկիչները «պատերազմ» են հայտարարել Twitter-ին