Google Street View-ով կարելի է դիտել Ամազոնյան ջունգլիները (տեսանյութ)

15:46 • 03.03.15

Sustainable Amazon Foundation ընկերության հետ համագործակցելով՝ ամերիկյան Google ընկերությունն իր Street View ծառայության մեջ է ներառել Ամազոյան ջունգլիների՝ 360 աստիճան նկարահանող տեսախցիկների արած լուսանկարները, գրում է euronews.com-ը։

 

Լուսանկարները հնարավոր է եղել նկարել մի շարք լեռնագնացների շնորհիվ, որոնք իրենց ուսապարկերին ամրացրել են տեսախցիկներն ու շարժվել նախապես համաձայնեցված ուղով՝ գետերի և անտառների միջով։

 

Ստացված լուսանկարները հնարավորություն կտան դիտողին հեշտությամբ դիտել դրանք և նույնիսկ զգալ իրենց՝ ինչպես անտառում։ 

 

Google Street View-ով կարելի է դիտել Ամազոնյան ջունգլիները (տեսանյութ)