Սուրճն օգնում է նվազեցնել սկլերոզի ռիսկերը. հետազոտություն

19:22 • 03.03.15

Սուրճն օգնում է նվազեցնել ցրված սկլերոզի առաջացման ռիսկերը: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

 

Ըստ Ջոն Հոփքինսի անվան Բալթիմորի համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետների եզրակացության՝ նման ռիսկերից խուսափելու համար հարկավոր է օրական ամենաքիչը չորս բաժակ սուրճ խմել:

 

Գիտնականները նման եզրակացության են եկել երկու անկախ հետազոտությունների արդյունքները համադրելու միջոցով: Դրանք իրարից անկախ անցկացվել էին Շվեդիայում և ԱՄՆ-ում:  Նրանք պարզել էին նաև, որ սուրճը ուղեղի բջիջները պաշտպանում է ոչ միայն սկլերոզից, այլև՝ Փարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ռիսկերից:

Սուրճն օգնում է նվազեցնել սկլերոզի ռիսկերը. հետազոտություն