Հնագետները հայտնել են, թե հայտնաբերել են Քրիստոսի ենթադրյալ տունը (լուսանկարներ)
Բրիտանացի հնագետները հայտնել են, թե Իսրայելի Նազարեթ քաղաքում գտել են այն տունը, որտեղ, հավանաբար, մեծացել է Հիսուս Քրիստոսը, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Biblical Archeology Review-ին։
Պեղումները տևել են գրեթե 9 տարի։ Մասնագետները հրապարակել են լուսանկարներ, որտեղ պատկերված են քարե պատերի կտորներ։ Հնագետները կարծում են, որ նոր հայտնաբերված խրճիթի մնացորդները պատկանում են մ.թ. 1-ին դարին։
Բրիտանացի հետազոտող Քեն Դարքն իր «Մի՞թե Նազարեթում Քրիստոսի տունը հայտնաբերվել է» հոդվածում գրում է, որ ըստ բուզանդացիների և խաչակիրների՝ Քրիստոսը մեծացել է հենց այնտեղ, որտեղ անցկացվել են պեղումները։
Իհարկե, հետագայում այդ տան տեղում եկեղեցի են կառուցել, իսկ շուրջը գերեզման է։ Դարքի խոսքով՝ Նազարեթում աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

















