Նոբելյան Խաղաղության մրցանակին 276 թեկնածու է հավակնում
Նոբելյան խաղաղության մրցանակի 2015-ի հավակնորդների ցուցակում 276 անուն կա: Այս մասին հայտնում է «Գազետան»՝ վկայակոչելով հանձնաժողովի կայքի հայտարարությունը:
Թեկնածուներից 49-ը կազմակերպություն են, 227-ը՝ առանձին գործիչներ: Հայտնի մրցանակի հանձնման հանձնաժողովում նշել են, որ սա երկրորդ ամենամեծ ցուցակն է այս անվանակարգում՝ մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում: 2014-ին այդ թիվը կազմել էր 278:
2014-ի համար մրցանակը ստացել էին պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը և երեխաների իրավունքների հնդիկ պաշտպան Քայլաշ Սատյարթհին:










