Մարդիկ ավելի խելացի են դառնում. հետազոտություն
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները վերլուծել են 48 երկրի ավելի քան 200000 հազար մարդու ինտելեկտի մասին տվյալները՝ վերջին 64 տարվա կտրվածքով:
Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ նրանք եկել են եզրակացության, որ մարդիկ ավելի ու ավելի խելացի են դառնում:
Ռավենի թեստով, որ այս հետազոտության համար կիրառել են բրիտանացիները, պարզվել է, որ 1950-ից ի վեր մարդկանց ինտելեկտի միջին գործակիցը աճել է մոտ 20 բալով:
Ռավենի թեստը նախատեսված է ինտելեկտուալ զարգացման մակարդակը գնահատելու համար և լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում՝ մոտ 80 տարի:
Հնարավոր է, որ մարդկանց այժմ ավելի խելացի լինելը պայմանավորված է կրթության մակարդակի բարձրացումով, բուժսպասարկման և սնվելու որակի աճով, ինչպես նաև՝ թեստերի և մտավոր վարժությունների ավելի տարածված լինելով:










