Հրապարակվել են պատմության մեջ վերջին Bugatti Veyron-ի լուսանկարները

19:00 • 03.03.15

Autotijd  բելգիական պարբերականը հրապարակել է Bugatti Veyron սուպերքարի պատմության մեջ վերջին մոդելի լուսանկարները:


Ինչպես գրում է Корреспондент-ը` Grand Sport Vitesse մոդելի թարմացված տարբերակն ստացել է La Finale անվանումը: Veyron-ի առաջին և վերջին մոդելը կներկայացվի մարտի 3-ին` Ժնևյան ավտոսրահում:


Veyron-ի վերջին` 450-րդ հոբելյանական մոդելը համալրվել է  8 լիտր ծավալով W16  շարժիչը` 4 տուրբոյով և 1200 ձիաուժ հզորությամբ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում 407 կմ/ժամ:


Բենզինի բաքի կափարիչի վրա պատկերվում է  «պարող փիղը»` ֆրանսիական ապրանքանիշի խորհրդանիշը:
Պարբերականի հաղորդմամբ` Ժնևի ավտոսրահից La Finale-ն անմիջապես կուղարկվի իր պատվիրատուին` Միջին Արևելք-ից, ում անունը չի հրապարակվում:


Ենթադրվում է, որ Veyron-ին փոխարինելու կգա Chiron անվանումով սուպերքարը, որն անվանումն ստացել է ավտոմրցարշավորդ Լուի Շիրոնի պատվին: Նախնական տվյալների համաձայն` նոր Bugatti Chiron-ի հզորությունը կկազմի 1500 ձիաուժ:

 

Опубликованы снимки последнего в истории Bugatti Veyron

 

 

 

Հրապարակվել են պատմության մեջ վերջին Bugatti Veyron-ի լուսանկարները