Միջազգային տիեզերակայանի նոր անձնակազմն ուղեծրում կիրականացնի շուրջ 50 գիտափորձ

13:26 • 04.03.15

Մարտի 27-ին մեկ տարով Միջազգային տիեզերակայան է ուղարկվելու տիեզերագնացների խումբ, որը Երկրի ուղեծրում իրականացնելու է 49 գիտափորձ, ընդ որում՝ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնացները չեն պատրաստվում, գրում է РИА Новости-ն։

 

Տիեզերագնացների նախապատրաստական կենտրոնի ղեկավար Յուրի Լոնչակովը հայտնել է, որ ուղեծրում իրականացվելիք 49 գիտափորձից 21-ը բժշկական բնույթ է կրելու։

 

Ուղեծրում աշխատել պատրաստվող տիեզերագնացները մարզվում են կենտրոնի մարզասարքերով, հաշվի է առնվում արտակարգ իրավիճակների հավանականությունը։

Միջազգային տիեզերակայանի նոր անձնակազմն ուղեծրում կիրականացնի շուրջ 50 գիտափորձ