iOS և Android համակարգերով գործող սարքավորումներն անզոր են FREAK վնասակար ծրագրի դեմ. RT
Ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ընկերությունները փորձում են արագորեն մշակել FREAK ծրագրի դեմ պայքարի միջոցներ, որի դեմ անպաշտպան են iOS և Android օպերացիոն համակարգերով գործող միլիոնավոր սարքավորումներ, հայտնում է Russia Today-ը։
Ընդ որում՝ նշվում է, որ Windows և Linux ծրագրերով աշխատող սարքավորումները կայուն են վիրուսի դեմ։
Կիբերփորձագետները հայտնաբերել են, որ Apple ընկերության և Android-ով գործող սարքավորումների պաշտպանության ցածր մակարդակը պայմանավորված է ԱՄՆ-ի չափանիշներով։ Նախկինում Ամերիկայում դրանք հատուկ իջեցվում էին, որպեսզի հատուկ ծառայությունները հեշտությամբ կարողանան հետևել։
FREAK ծրագիրը թույլ է տալիս հանցագործներին ապակոդավորել կայքերը։










