Հայտնաբերվել է Homo մարդկային ցեղի ամենահին մասունքը
Եթովպիայում հայտնաբերվել է Homo մարդկային ցեղի ներկայացուցչի ամենահին մասունքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ դեռ մեկ տարի առաջ Թուսոնի Արիզոնայի համալսարանի գիտնականները Եթովպիայի Լեդի և Ավաշ գետերի ավազանում ծնոտ էին հայտնաբերել: Այժմ մանրակրկիտ փորձաքննությունից հետո հաջողվել է պարզել, որ մասունքը 2,8 մլն տարեկան է:
Այս փաստը թույլ է տվել հայտնաբերված մասունքը համարել մարդկային ցեղի հնագույն մասունքը Երկրի վրա:
Պեղումները Ավաշի ազգային պարկի շրջանում շարունակվում են, գիտնականները նախնական կարծիք են հայտնել, որ Homo մարդկային ցեղի ի հայտ գալը հնարավոր է՝ կապված է կլիմայական փոփոխությունների հետ:










