Ikea-ն ստեղծել է հեռախոսները լիցքավորող կահույք

08:57 • 04.03.15

Կահույքի արտադրության ոլորտի հսկաներից մեկը`  շվեդական Ikea-ն, արտադրել է սեղանների ու լուսամփոփների նոր շարք, որում ներառված նմուշներն անլար ճանապարհով կլիցքավորեն հեռախոսները:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, նորարարական կահույքը ստեղծվել է Qi անլար լիցքավորման միջազգային ստանդարտի համաձայն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր կահույքը կլիցքավորի անմիջապես դրա վրա կամ կողքին դրված սարքերը: Հայտնի է, որ կահույքը վաճառքի կհանվի Եվրոպայում հաջորդ ամիս: Այնուհետ այն դուրս կհանվի միջազգային շուկա:

 

Ikea-ն ստեղծել է հեռախոսները լիցքավորող կահույք