Google-ն ԱՄՆ-ում սեփական վիրտուալ բջջային ցանցը կգործարկի
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է, որ մտադիր է Միացյալ Նահանգների տարածքում սեփական վիրտուալ բջջային ցանցը գործարկել:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ն, վիրտուալ բջջային ցանցի նպատակն է լինելու բարելավել անլար կապի որակն Android սարքերի օգտատերերի համար, ինչպես նաև ցուցադրել ընկերության տեխնոլոգիական նորույթները:
Նախագիծը, որը ներկայացվել է Բարսելոնայի Mobile World Congress միջոցառման ընթացքում, ստացել է Project Nova անվանումը:
Ցանցը հնարավորություն կտա օգտատերերին առանց ավելորդ դժվարությունների բջջային կապից անցում կատարել Wi-Fi կապին:










