Microsoft-ը ծալովի ունիվերսալ ստեղնաշար է թողարկել (լուսանկարներ, տեսանյութ)

16:40 • 05.03.15

Ամերիկյան Microsoft ընկերությունը թողարկել է նոր ծալովի անլար ստեղնաշար, որով կարելի է աշխատել iOS, Android և Windows օպերացիոն համակարգերով գործող ամեն տեսակի շարժական սարքերի հետ, գրում է rg.ru-ն։

 

«Ունիվերսալ ծալովի ստեղնաշարը կատարյալ ուղեկից է ճանապարհորդութունների ժամանակ»,- նշվում է ընկերության պաշտոնական կայքի կարճ նկարագրության մեջ։

 

Այն շատ թեթև է, ջրակայուն և դրա մեջ փոշի կամ սննդի մնացորդներ հեշտությամբ չեն անցնում։

 

Այն միանում է պլանշետներին և բջջայիններին Bluetooth անլար տեխնոլոգիայով։

 

Անլար ստեղնաշարն ունի 5 մմ հաստություն և  29,5х12,5 սմ չափս։

 

Սարքի գինը 99,95 դոլար է։ Այն խանութներում կհայտնվի այս տարվա հուլիսին։ 

Foldable Keyboard Bluetooth

Universal-Foldable-Keyboard USB Foldable Keyboard

Microsoft-Universal-Foldable-Keyboard iPad Foldable Keyboard

Microsoft-introduced-Universal-Foldable-Keyboard,-price-$-99 Foldable Keyboard Reviews

Microsoft-ը ծալովի ունիվերսալ ստեղնաշար է թողարկել (լուսանկարներ, տեսանյութ)