Nissan-ը գաղտնազերծել է նոր սերնդի Micra հեթչբեքի նախատիպը (լուսանկարներ)
Nissan ճապոնական մեքենաշինական ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է Sway կոնցեպտային մեքենան, որը հանդիսանում է Micra հեթչբեքի նոր սերնդի նախատիպը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` ներկա պահին տեղեկություն չկա, թե երբ շուկայում ի հայտ կգա Sway ոճով առաջին մոդելը:
Մեքենայի տեխնիկական բնութագրիչների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Ընկերությունը ներկայացրել է միայն մեքենայի դիզայնը և հայտնել չափսերը: Կոնցեպտային մեքենայի երկարությունը կազմում է 4 մ, լայնությունը` 1.78 մ, իսկ բարձրությունը` 1.35 մ:
Նախատիպը 23 սմ-ով ավելի երկար է, քան ներկայիս սերնդի Micra մոդելը, միևնույն ժամանակ մեքենան 11.5 սմ-ով ավելի լայն է և 14 սմ-ով ավելի ցածր:
Nissan Micra-ն արտադրվում է 1982 թվականից: Մոդելի չորրորդ սերնդի վաճառքը սկսվել է 2013-ին:



























