Կադիրովն ու Տիմատին հրաժարվել են iPhone-ից` հանուն ռուսական YotaPhone-ի
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն ու նրա մտերիմ ընկեր` հայտնի ռեփեր Տիմատին, հրաժարվել են ամերիկյան iPhone-ից` դրա փոխարեն վերցնելով ռուսական արտադրության YotaPhone սմարթֆոն:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին Կադիրովը հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ես ավելի վաղ գրել էի, որ մտադիր եմ հրաժարվել IPhone-ից, և այդ ողջ ժամանակ ուսումնասիրել եմ YotaPhone-ը: Այսօր ինձ մոտ էր եկել ընկերս` Տիմատին, և ես նրան նվեր եմ արել: Այսուհետ մենք երկուսս օգտագործելու ենք միայն հայրենական YotaPhone»,- գրել է Կադիրովը:
Նա հավելել է, որ YotaPhone-ը հարմար է օգտագործման համար և ունի գեղեցիկ դիզայն և ամենակարևորը` այն ռուսական է:










