Ժնևում ներկայացվել են իտալացի և ֆրանսիացի ուսանողների նախագծած սուպերաքարերը (լուսանկարներ)
Ապագայի մեքենաների իրենց տեսլականը ներկայացրել են Իտալիայի Դիզայնի եվրոպական ինստիտուտն ու Espera Sbarro ֆրանսիական ավտոդպրոցը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Ժնևի միջազգային ավտոսրահում Դիզայնի եվրոպական ինստիտուտի և ֆրանսիական ավտոդպրոցի ուսանողները ներկայացրել են սուպերքարերի կոնցեպտային մոդելներ: Իտալական մեքենան ստացել է Syrma անվանումը, իսկ ֆրանսիական մոդելը` Aria:
Syrma կոնցեպտը ստեղծելու համար աշխատել է 10 հոգանոց թիմը: Մոդելը համալրվել է հիբրիդային ուժային համակարգով, որը ներառում է 4 լիտր ծավալով V6 տուրբո շարժիչը և էլակտրական շարժիչը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 900 ձիաուժ:





Ֆրանսիական նախատիպը մշակել է 26 ուսանող, որոնց համար այս մոդելն առաջին ամբողջական նախագիծն է: Սուպերքարը հավաքելու համար 12 օր է ծախսվել: Aria-ն զինվել է 2 լիտր ծավալով 217 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որն աշխատում է 5 աստիճան փոխանցման տուփով:




Հիշեցնենք, որ Ժնևյան ավտոսրահում Bugatti-ն ներկյացրել է պատմության վերջին Veyron մոդելը:










