Հայրական գեներն ավելի կարևոր են, քան մայրականները. հետազոտություն
Չնայած մարդը թե' հորից, թե' մորից հավասար քանակությամբ գեներ է ժառանգում, նա առավել ակտիվ գործածում է հորից ստացված ԴՆԹ-ն: Այս մասին հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Nature Genetics-ում հրապարակված հետազոտությունը:
Ըստ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների՝ փորձն անցկացվել է փորձարարական մկների շրջանում, սակայն վերաբերում է բոլոր կաթնասուններին: Collaborative Cross մկների պոպուլյացիան գենետիկ այլազանութամբ մոտ է մարդկանց:
Գիտնականները իրենց հետազոտության համար խաչասերել են մկների երեք խմբեր՝ ստանալով երեք տիպի սերունդ: Երբ սերունդը չափահաս է դարձել, գիտնականները չափել են նրանց մարմինների տարբեր հյուսվածքների էքսպրեսիայի մակարդակը, համեմատել յուրաքանչյուր գենի մայրական և հայրական պատճենների դերը: Պարզվել է, որ միջինը հայրական գեները 60-ի դեպքում ավելի ակտիվ են: Մասնավորապես՝ պարզվել է, որ մկների ուղեղը ավելի նման է լինում իրենց հայրերի ուղեղներին:










