Ճապոնացին խոսող բարձ է ստեղծել միայնակ տղամարդկանց համար

21:34 • 05.03.15

Ճապոնացի Կոիչի Ուչիմուրան ստեղծել է Ita-Supo  բարձը, որը խոսում է հպման պահին:


Ինչպես գրում է Корреспондент-ը` HuffPost-ին հղումով, բարձը մուլտֆիլմի շիկահեր հերսուհու տեսքն ունի:  Բարձի մեջ հատուկ սենսորներ են տեղադրված, որոնք արձագանքում են ո՛չ միայն հպմանը, այլև` դրա բնույթին և հաճախականությանը:


Օրինակ, նրբորեն բարձը շոյելով` կարելի է լսել գովեստի խոսքեր և անգամ սիրո խոստովանություն: Բարձի վրա հենվելով` կարելի լսել «ո՜հ, ցավում է»:



Ներկա պահին Ուչիմուրան գումար է հավաքում իր նախագիծը ֆինանսավորելու և միայնակ տղամարդկանց օգնելու համար: Շուտով նրա ստեղծած արտադրանքը հնարավոր կլինի ձեռք բերել 167 դոլարով:

 

Ճապոնացին խոսող բարձ է ստեղծել միայնակ տղամարդկանց համար