Հայտնաբերվել է մարդու 2600 տարեկան ուղեղ՝ պահպանված վիճակում. լուսանկարներ

00:30 • 06.03.15

Բրիտանիայում հայտնաբերվել է մարդու 2,600-ամյա ուղեղ՝ բավականին լավ պահպանված վիճակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 

Հնագետներն ասել են, որ ուղեղը պահպանվել է թթվածնից զերծ կավահողի մեջ, որի մեջ հայտնաբերվել է գանգը դեռևս տարիներ առաջ: 2009-ին Յորքի Հելսինգթոն տեղանքում հայտնաբերվել էր խնդրո առարկա գանգը:

 

Սակայն միայն այժմ են փորձագետները մատնանշել դրա տարիքն ու պահպանման գաղտնիքը: Ի դեպ, կավահողը պատճառ  է դարձել, որ ճարպերն ու սպիտակուցները բարդ մոլեկուլային զանգվածի ձևավորման պատճառ դառնան: Գիտնականները մատնանշել են նաև, որ Երկաթե դարից այդ մարդը մահացել է բռնի մահով: 26 - 45 տարեկան տղամարդը թաղվել է կավով հարուստ հողում՝ մահից անմիջապես հետո:

 

Սա երբևէ հայտնաբերված ամենահին մարդկային ուղեղներից է:

 

 

Հայտնաբերվել է մարդու 2600 տարեկան ուղեղ՝ պահպանված վիճակում. լուսանկարներ