Գինին արտաքին գրավչություն է հաղորդում մարդկանց. հետազոտություն
Ալկոհոլը մեծացնում է աչքի բիբերը, արյուն մղում դեպի դեմքը՝ հաճելի կարմրություն հաղորդելով դեմքին, դեմքի մկանները թուլանում են, ինչը մարդուն էլ ավելի գրավիչ է դարձնում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիստոլի համալսարանի հետազոտությունը:
Իրենց գիտափորձի շրջանակներում գիտնականները 40 ուսանողի խնդրել են տարբեր ծավալներով ալկոհոլ օգտագործել, ինչից հետո լուսանկարել են նրանց դեմքերը՝ առաջ և հետո ձևաչափով: Հետո այլ մարդկանց խմբի բաժանվել են կամավորականների լուսանկարները՝ սթափ, մեկ բաժակ գինի, երկու բաժին ալկոհոլ օգտագործած վիճակներում:
Առաջին բաժակից հետո արված լուսանկարներում մարդիկ ավելի գրավիչ են թվացել դիտողներին: Սակայն երկու բաժին ալկոհոլ օգտագործած մարդկանց լուսանկարները նրանք նվազ գրավիչ են անվանել: Լուսանկարներ դիտողները եղել են սթափ:










