Լինչի դատաստան` հնդկական ձևով. բռնաբարողին առևանգել են բանտից ու դաժան մահապատժի ենթարկել
Հնդկական Դիմապուր քաղաքի Կենտրոնական բանտ է ներթափանցել մի հանցախումբ ու այնտեղից առևանգել բազմաթիվ բռնաբարությունների համար մեղադրվող տղամարդու:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հանցախմբի անդամները որոշել են սեփական ձեռքերով վերահաստատել արդարությունն ու կասկածյալին դաժան կտտանքների են ենթարկել, ինչից հետո նա մահացել է:
Նրանք մերկացրել են բռնաբարողին, մի քանի կմ քարշ տվել նրան, իսկ վերջում դաժան ծեծի ենթարկել ու քարկոծել: Լինչի դատաստանին ականատես են եղել տասնյակ մարդիկ, ովքեր լուսանկարել են այդ ամենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սպանվածը մեղադրվում էր 1 ամսվա ընթացքում միևնույն աղջկան բազմիցս բռնաբարելու համար:
Պարբերականը հավելում է նաև, որ վերջին շրջանում Հնդկաստանում նկատվում է սեռական բնույթի բռնությունների քանակի կտրուկ աճ, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել բնակչության շրջանում:











