Արգենտինայում ջրհեղեղների հետևանքով 6.000 մարդ է տարհանվել (լուսանկարներ)
Անձրևներն ու ջրհեղեղները ստիպել են Արգենտինայի իշխանություններին մոտ 6.000 մարդ տարհանել երկրի կենտրոնական շրջաններում, հայտնում է РИА Новости-ն։
Փրկարար ծառայությունների տվյալներով՝ անդադար անձրևների հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Ամենամեծ վնասը կրել են Կորդոբա, Սանտա Ֆե, Սան Լուիս և Սանտյագո դել Էստերո նահանգները, սակայն մոտ ժամանակում կարող են տուժել նաև Սալտա, Չակո և Կորենտես նահանգները։



















