Տղամարդը, ով ինքն իրեն փոստով ուղարկել է Ավստրալիա
1960-ականների կեսերին ավստրալացի մարզիկ Ռեգ Սպայերսը Լոնդոնում էր մնացել՝ առանց տուն վերադառնալու համար ինքնաթիռի տոմսի փողի: Իր աղջկա ծննդյան օրվա համար հուսահատորեն Ավստրալիա վերադառնալու ցանկությամբ՝ նա որոշել է ինքն իրեն փայտե փոստով ուղարկել Ավստրալիա, գրում է BBC-ն:
«Ես ուղղակի մտա մեջը և գնացի: Ի՞նչ կար վախենալու: Ես չեմ վախենում մթությունից, այնպես որ՝ ուղղակի նստել էի»,- պատմում է Սպայերսը:
Ռեգ Սպայերսը շատ անկեղծ ու բաց խոսում է այդ իրադարձության մասին ավելի քան կես դար հետո, բայց ժամանակին այն ավստրալական լրատվամիջոցներում փոթորիկ էր առաջացրել:
Սպայերսը Մեծ Բրիտանիա էր եկել՝ ցանկանալով բուժվել վնասվածքից, որի պատճառով նա ստիպված էր դադարեցնել մարզիկի իր կարիերան: Սակայն երբ նա հասկացել է, որ չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին, որոշել է գումար հավաքել Ավստրալիա վերադառնակու համար, և սկսել է աշխատել օդանավակայանում: Այնուամենայնիվ, նրա պլանները փոխվել են, երբ իր հավաքած ողջ գումարով դրամապանակը գողերը գողացել են:
Քանի որ նա աշխատում էր բեռների բաժնում, նա տեղյակ էր բեռների առաքման տարբեր հնարավոր ձևերի մասին: «Ես տեսել էի՝ ինչպես են անընդհատ կենդանիներ ժամանում, և ես մտածեցի՝ եթե նրանք դա կարող են անել, ինչու՞ ես չեմ կարող»: Սպայերսը պատմել է BBC-ին, թե ինչպես է անցկացրել իր 3 օր տևած ճանապարհորդությունը փայտե տուփի մեջ՝ հաջողացնելով աննկատ մնալ օդանավակայանների աշխատակիցների համար:










