Բաքվում գրողի են դանակահարել
Բաքվում դանակահարության դեպք է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը, ոստիկանությունը հաղորդել է, որ դանակահարվողներից մեկը Բաքվի 53-ամյա բնակիչ, գրող Մուբարիզ Մասիմօղլուն է, որն անցնելիս է եղել 55-ամյա ընկերոջ հետ և վիճաբանության ձայներ է լսել:
Երկու տղամարդիկ մոտեցել են վիճողներին և փորձել են բաժանել նրանց: Սակայն անհայտ մի անձ դանակահարել է նրանց ու թաքնվել:
Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը, սակայն տուժածների վիճակը դեռ ծանր է գրահատվում:
Հարուցվել է քրեական գործ, հարձակումն իրականացնողին հետախուզում են:










