Brent նավթը 1 շաբաթվա ընթացքում թանկացել է 3 տոկոսով

17:05 • 06.03.15

Նավթը 1 շաբաթում թանկացել է 3 տոկոսով՝ դեկտեմբերից ի վեր աճուրդների ամենացածր անկայունության ֆոնին, գրում է interfax.ru-ն:

 

Լոնդոնի ICE Futures աճուրդում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսները ժամը 15:34-ի դրությամբ աճել են 0,49 դոլարով (0,81%)՝ հասնելով մինչև 1 բարելի համար 60,97 դոլարի:

 

WTI ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդներում աճել է 0,09 դոլարով (0,18%)՝ հասնելով մինչև բարելի համար 50,85 դոլարի:

 

Շաբաթվա սկզբից Brent-ի արժեքի աճը կազմում է մոտ 3 տոկոս, WTI-ի արժեքի աճը՝ մոտ 2 տոկոս:

 

«Շուկայի մասնակիցները սկսում են պլաններ կազմել ավելի երկարաժամկետ հեռանկարով: Նրանք արտադրության աճի դանդաղեցման և պահանջարկի բարձրացման պոտենցիալ են տեսնում»,- ասել է Saxo Bank-ի վերլուծաբան Օլե Հանսենը: