Դեպի Եվրոպա գազամատակարարումն ավելացնելու «Գազպրոմի» որոշումը գցել է գազային հարթակներում գները
Դեպի Եվրոպա գազամատակարարման սահմանափակումը վերացնելու տեսքով ռուսական «Գազպրոմ» ընկերության գարնանային նվերը գցել է գազային հարթակներում գները՝ հասնելով 1.000 խորանարդ մետրի համար մոտ 240 դոլարի, գրում է interfax.ru-ն:
Ինչպես հաղորդվել է, ուրբաթ օրը «Գազպրոմն» անսպասելիորեն որոշել է չեղարկել Ուկրաինայով Եվրոպա գազամատակարարման՝ վերջին վեց ամիսներին գործող սահմանափակումը: «Գազպրոմը» հուսով է եղել այդկերպ հասնել Ուկրաինա ԵՄ-ից ռևերսի դադարեցման, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ:
NBP բրիտանական հարթակում գազի գինն ուրբաթ օրվա ընթացքում ընկել է մինչև 240,3 դոլար 1.000 խորանարդ մետրի համար: Հինգշաբթի աճուրդները փակվել են 257 դոլար ցուցանիշով, իսկ այս տարվա ընթացքում առավելագույնը եղել է փետրվարի 12-ին՝ 304 դոլար:










