Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին

13:04 • 06.03.15

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:


Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից։


Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ: