Հոլանդացի երկրպագուները 5,2 մլն եվրոյի վնաս են հասցրել Հռոմին

14:38 • 06.03.15

Հոլանդական «Ֆեյենոորդ» ֆուտբոլի ակումբի երկրպագուները Հռոմի քաղաքային սեփականությանը 5,2 միլիոն եվրոյի վնաս են հասցրել: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, գրում է lenta.ru-ն:

 

«Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ կերպով, նման դեպքերում հարկավոր է նվազեցնել վնասը: Երկրպագուների ցասումը խորացել է նրանց ոչ սթափ վիճակի պատճառով՝ չնայած այդ օրը քաղաքում ալկոհոլի վաճառքի արգելքին»,- հայտարարել է Ալֆանոն:

 

«Ռոմա»-«Ֆեյենոորդ» խաղից առաջ հոլանդացի երկրպագուները ջարդուփշուր են արել Իսպանիայի հրապարակը՝ շշեր և ծխի ռումբեր նետելով: Վնաս է հասցվել «Բարկաչա» շատրվանին, որը վերջերս էին ամբողջությամբ վերականգնել:

 

Անկարգությունների հետևանքով վիրավորվել է 13 իտալացի ոստիկան և 5 հոլանդացի երկրպագու: Ձերբակալվել է 20 երկրպագու, ևս 33-ը ձերբակալվել է խաղի հաջորդ օրը: