«Իսլամական պետությունը» հերոինի տարանցումից տարեկան մինչև 1 մլրդ դոլար է վաստակում. ռուսական գերատեսչություն

14:24 • 06.03.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները տարեկան մինչև 1 մլրդ դոլար են վաստակում աֆղանական հերոինի փոխադրումներից, հայտնում է Газета-ն՝ հղում անելով ՌԴ Թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին։

 

«Մեր հաշվարկներով՝ ԻՊ-ը տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ստանում աֆղանական հերոինի տարանցումից»,- նշել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելել է Սիրիայի հնությունների վաճառքի հետ կապված առևտրային գործարքները։