Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգվել է

16:13 • 06.03.15

Ադրբեջանի Նասիմինի շրջանային դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 24-ը։

 

Այդ մասին ադրբեջանական Turan գործակալությանն ասել է նրա փաստաբանը՝ Ֆարիզ Նամազլըն:

 

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

 

Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրել ևս 3 հոդվածներով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

 

Որպես Իսմայիլովային կալանքի տակ պահելու պատճառ՝ նշվում է այն հանգամանքը, որ ազատության մեջ նա կարող է ճնշում գործադրել վկաների վրա և թաքնվել քննությունից:

 

Հիշեցնենք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ Ադրբեջանին բազմիցս մեղադրել են լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների ու ակտիվիստների դեմ կեղծ գործեր հարուցելու և քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար: Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ լրագրող Իսմայիլովային: