Ռուսական գաղտնի ծառայությունը հնարավոր է՝ սպանել է ռուսամետ մարտիկներին, ովքեր կործանել են MH17-ը. ԶԼՄ-ներ

13:12 • 06.03.15

Աղբյուրները պնդում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը փորձել է վերացնել Դոնեցկում հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիավթարում Ռուսաստանի կողմնակիցների ներգրավվածության բոլոր հետքերը, գրում է express.co.uk-ը:

 

Անանուն աղբյուրները, ովքեր ծանոթ են ներքին իրավիճակին, հայտնել են հոլանդացիների ղեկավարությամբ անցկացվող հետաքննությանը, որ Մոսկվան փորձում է «թաքցնել» այն ամենը, ինչ կարող է նրանց հանցանքի մեջ մեղադրելու համար հիմք հանդիսանալ:

 

Այս մասին հայտնի է դարձել Նիդեռլանդների պետական հեռարձակող NOS-ի հաղորդման ժամանակ:

 

«Իմ աղբյուրները վստահ են, որ այս մարդիկ կարող են փոխած լինել իրենց ինքնությունները կամ անգամ կարող են սպանված լինել Ռուսաստանի գաղտնի ծառայության կողմից՝ ամեն ինչ թաքցնելու համար»,- ասել է հոլանդացի լրագրող Ռոբերտ Բասը:

 

Բասը հավելել է, որ քննիչները չեն կարողանում ուղևորատար ինքնաթիռի վրա «Բուկ» հրթիռներով կրակած անձանց հետքը գտնել:

 

«Այդ պատճառով վերջում, ցավոք, կարող է ոչ մի դատավարություն տեղի չուեննալ, միայն զեկույց՝ հետաքննության արդյունքների մասին»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթն իրականացնող օդանավը կործանվել է Ուկրաինայում 2014 թվականի հուլիսին։ Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են:


Նիդեռլանդների դատախազության մամուլի ծառայությունը, որի ղեկավարությամբ Քրեագետների միջազգային խումբն (J.I.T) անցկացնում է ողբերգության հետաքննությունը, օրերս հայտնել է, որ MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է ռուսական սարքից արձակված «Բուկ» հրթիռով և, հավանաբար, ռուսական անձնակազմի կողմից: