Դոմոդեդովոյում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել
Ռուսաստանում 28-ամյա ադրբեջանցի է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում:
Ադրբեջանի վիրավորված քաղաքացուն տեղափոխել են Դոմոդեդովոյի քաղաքային կենտրոնական հիվանդանոց:
Իրականացված քննության ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցու վրա կրակել են, երբ երկու ընկերների հետ դուրս գալիս է եղել սրճարանից:
Ծանր վիրավորված ադրբեջանցուն հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:










